Կայքի հին տարբերակը
Նորություններ
Ճանաչողական շրջայց կառուցվող լեռնահանքային համալիրի տարածքում (14.06.13)
14.06.2013
2013 թ. հունիսի 14-ին Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքում կազմակերպվեց ճանաչողական շրջայց «Համահայկական բնապահպանական ճակատի» կողմից ներկայացված 15 անձի համար:
Գերմանիայից ժամանած ապարների կոլեկցիոներները այցելեցին Թեղուտ (03.06.2013)
03.06.2013
Ս.թ. հունիսի 3-ին «Թեղուտ» ՓԲ ընկերություն այցելեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած ապարների կոլեկցիոներների խումբը, որում ընդգրկված էին ինչպես երկրաբաններ, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության և այլ բնագավառներ ներկայացնող մասնագետներ:
Խորհրդանշական ծառատունկ Եռաբլուրում (15.04.2013)
15.04.2013
2013 թ. ապրիլի 14-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ, Երևանի և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանների և Լոռու մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվեց ուսանողական ծառատունկ «Եռաբլուր» պանթեոնի տարածքում:
Ամփոփվեցին 2012 թվականի հիմնական արդյունքները (28.12.2012)
28.12.2012
2012 թ. դեկտեմբերի 26-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային մարզաառողջարանային համալիրում «Վալլեքս» խմբի Հայաստանի Հանրապետությունում, Արցախի հանրապետությունում և Ռուսաստանի դաշնությունում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսույթ, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահը, վարչապետը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պարզաբանումներ հրապարակման վերաբերյալ (19.12.2012)
19.12.2012
2012թ. դեկտեմբերի 17-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներով, մասնավորապես՝Zham.am, Hetq.am և Lurer.com կայքերով, տարածվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակբաժնետիրական ընկերությանը հանցագործության մեջ մեղադրող տեղեկատվություն, որիվերնագրում օգտագործվել է «հաղորդում հանցագործության մասին» արտահայտությունը:

Ուսանողական ծառատունկ Երևանում (19.11.2012)
19.11.2012
2012 թ. նոյեմբերի 16-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի և Ալավերդու քաղաքապետարանի աջակցությամբ «Եռաբլուր» պանթեոնի տարածքներում կազմակերպվեց ուսանողական ծառատունկ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (05.10.2012)
05.10.2012
Հայտնում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) իր 2012թ. սեպտեմբերի 25-ից 28-ը Ժնևի գրասենյակում գումարված հերթական նստաշրջանի ընթացքում, օրակարգի այլ հարցերի շարքում սեպտեմբերի 25-ի նիստին (այսուհետ՝ Նիստ) քննարկել է Հայաստանի Հանրապետության կողմից Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջների խախտման վերաբերյալ «Էկոդար» ՀԿ դիմումը:
«Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով այց Արցախ (30.07.2012)
30.07.2012
Ս.թ. հուլիսի 28-29-ին Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախի Հանրապետություն:
Եռակի տոն Ալավերդի քաղաքում (17.07.2012)
17.07.2012
2012թ. հուլիսի 15-ին՝ Վարդավառի օրը, «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրեցին տոնական միջոցառումներ` նվիրված հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 242-րդ տարեդարձին: