Կայքի հին տարբերակը
Նորություններ
Ընդունելություն Նախագահի նստավայրում (20.12.2016)
20.12.2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին:

ՀԱՊՀ ոսկե հուշամեդալ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրենին (04.11.2016)
08.11.2016
«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն` Արթուր Աշոտի Մկրտումյանը պարգևատրվեց ՀԱՊՀ ոսկե հուշամեդալով:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի այցը Վալլեքս խմբի ընկերություններ (20.10.2016)
20.10.2016
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազորդ դեսպան`Թիան Էրլունն այցելել է «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարան և «Թեղուտ» ՓԲԸ լեռնահանքային համալիր:

Պետական պարգև «Թեղուտ» ՓԲԸ աշխատողին (11.10.2016)
12.10.2016
«Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատող Էդիկ Ալբերտի Գալստյանն աշխատանքային վաստակի համար պետական պարգև ստացավ:
«Մեսրոպ Մաշտոց» շքանշան` Վալերի Մեջլումյանին (02.09.2016)
03.09.2016
Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Գիտելիքի օրը Շնողում և Թեղուտում (01.09.2016)
02.09.2016
«Թեղուտ» ՓԲ ընկերությունը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորել են Թեղուտ և Շնող համայնքների ներկայացուցիչներին:
«Մեսրոպ Մաշտոց» շքանշան` Արթուր Մկրտումյանին (31.08.2016)
31.08.2016
«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրում կինոդահլիճ է բացվել (08.08.2016)
08.08.2016
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում` Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի նորաբաց կինոդահլիճում, կայացել է Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» ֆիլմի պրիմերան:
Հանքագործի և մետալուրգի տոնի առթիվ (17.07.2016)
18.07.2016
«Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատողները 2016թ. հուլիսի 17-ին նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ «Հանքագործի և մետալուրգի օրը»:
140 մլն դրամ և 10 ամենագնաց Արցախի պաշտպանությանը (09.05.2016)
09.05.2016
«Վալլեքս» խմբի «Թեղուտ» և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունների աշխատողների հանգանակած գումարներից համապատասխանաբար 100 մլն ՀՀ դրամ և 25 մլն ՀՀ դրամ փոխանցվել է Արցախի պաշտպանության նախարարության հաշվեհամարին: